Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Նոր կենտրոն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Ագրոպարենային համակարգի ուսումնական-արտադրական կենտրոնի (ԱՀՈԻԱԿ) բացմանը: Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել նոր ձեռքբերված տեխնիկական միջոցներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) և «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի աջակցությամբ ձեռքբերված 36 միավոր գյուղատնտեսական տեխնիկան և տեխնիկական վերազինմամբ պայմանավորված բուհի նոր կրթական ծրագրերը:

Իր խոսքում ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ Ագրոպարենային համակարգի ուսումնական-արտադրական կենտրոնը ստեղծվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) աջակցությամբ՝ «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի և բուհի համագործակցությոն արդյունքում:

Նախարարը շեշտել է, որ կենտրոնն ագրարային կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերել գործնական հմտություններ, որոնք որակյալ, ժամանակակից կրթություն ապահովելու տեսանկյունից կարևոր պայմաններից են. “Այս կենտրոնը պրակտիկ հմտություններ ձեռքբերելու հնարավորությունից բացի, նաև խթանելու է ագրարային համալսարանի արտադրական գործունեությունը:

Վերջին անգամ Ագրարային համալսարանում նման համալրում եղել էր 35 տարի առաջ, այսօր մենք բուհի համար ստեղծում ենք ժամանակակից կրթություն տալու նոր հնարավորություն: Կարեւոր է, որ այս ամենն օգտագործվի և չմնա որպես ցուցանմուշ»,-նշել է Ա. Աշոտյանը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանն առաջիններից մեկն է եղել, որը ստացել է հիմնադրամի կարգավիճակ: Նոր իրավական կարգավիճակը, ինչպես նշել է նախարարը, բուհին ապահովել է ակադեմիական ազատություն, որի արդյունքներից մեկն էլ նոր կենտրոնի հիմադրումն է. «Ես հույս ունեմ, որ նոր գյուղատնտեսական սարքավորումներն ու մեքենաները լիովին կօգտագործվեն ագրարային համալսարանի ուսումնական-արտադրական բազաներում. սա և հրաշալի հնարավորություն է ինչպես ուսանողների պարակտիկայի կազմակերպման, այնպես էլ բուհի սեփական արտադրական հնարավորությունները զարգացնելու համար»,- հավելել է նախարարը:

Ագրոպարենային համակարգի ուսումնաարատադրական կենտրոնի առաքելությունն է տարածաշրջանում իրականացնել ագրոպարենային համակարգի կրթական, խորհրդատվական և արտադրական օրինակելի ծառայություններ, կազմակերպել դասընթացներ գյուղատնտեսության վարման, տեխնիկայի շահագործման, կենսաէներգետիկայի խորհրդատվական եւ տեղեկատվական ուղղություններով, ինչպես նաև ագրոպարենային ոլորտում իրականացնել մասնագիտական կրթություն, որի արդյունքում կպատրաստվեն արհեստավարժ մասնագետներ:

ԱՀՈՒԱԿ-ը ստեղծվել է ՀԱԱՀ-ի Բալահովիտի եւ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունների միավորման բազայի վրա: Ծրագրի արժեքը կազմել է 68 մլն դրամ (ավելի քան 10 տոկոսը ՀԱԱՀ-ի, իսկ մյուս մասը՝ ԾԻԳ-ի ֆինանսավորումն է):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում