Այսօր` հուլիսի 5-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանության թանգարանի հարևանությամբ գտնվող անտառում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, կրակի տարածքը այնքան մեծ է, որ այն տեսանելի է քաղաքի տարբեր ծայրամասերից: Ժամանել են 80-ից ավելի հրշեջներ, տասից ավելի մարտական հաշվարկներ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
Մանրամասները՝ shamshyan.com-ում