ԱՄՆ Նևադա նահանգում 21-ամյա աղջիկը ստացել է ամեոբային մենինգոէնցեֆալիտ, որը հիմնականում ապրում է հողում և տաք, թարմ խմելու ջրում, հայտնում է sci-tech.club-ը: Մի քանի օրվա ընթացքում նրա վիճակը վատացել է, և նա մահացել է սրտի կաթվածից:
Լողալուց հետո սկսվել են երիտասարդ աղջկա գլխացավերն ու սրտխառնոցը: Պարզվել է, որ քթի միջոցով նրա ուղեղ է ընկել միկրոսկոպիկ և մահացու վտանգավոր ամեոբա, որն ուտում է նյարդային բջիջները և բազմանում է:
Սովորաբար այն աճում է տաք կանգնած ջրով ջրավազանի հատակին: Հայտնի է դրանից առողջանալու միայն երեք դեպք: Դրանցից պաշտպանվելու ամենալավ միջոցը գլխով չսուզվելն է կամ քիթը փակելը: