ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե իբր Ադրբեջանի ԶՈւ-ն հայկական ԶՈւ-ին պատկանող երկու անօդաչու թռչող սարք է խոցել:
«Սա հերթական ադրբեջանական ֆանտազիան է: Ով գիտի ադրբեջանական զինվորականների երեխաները խաղալիքներ են խաղացել կորցրել, Ադրբեջանի զինվորականներն էլ գտել են և ուրախացել, թե հայկական անօդաչու թռչող սարք են խոցել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե իբր հայկական ԶՈւ-ին պատկանող երկու անօդաչու թռչող սարքեր փորձել են թռիչք իրականացնել Ադրբեջանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ, սակայն Ադրբեջանի բանակային ստորաբաժանումները հայտնաբերել և ոչնչացրել են դրանք: