Իրաքի արևմտյան Անբար գավառում բնակվող սուննի ցեղի ավելի քան 500 ներկայացուցիչներ ռազմական նախապատրաստությունից հետո միացել են կանոնավոր բանակին և աշխարհազորայինների ջոկատներին: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:
Նշվում է, որ երիտասարդները մի քանի շաբաթ ուսուցում են անցել Էլ-Հաբանիա բազայում: «Առաջիկա օրերին կուրսանտները կուղարկվեն ճակատ հենց Անբար գավառում՝ պայքարելու համար ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկիչների դեմ»,- ասել է բանակի հրամանատարներից մեկը՝ գնդապետ Մուհամեդ Ջալուբը: