Monday, 13 05 2024
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա

Լիսկայի որդու մասնակցությամբ դաժան ծեծի ենթարկված Հարություն Զաքարյանի մոտ կրկին առողջական խնդիրներ կան. «Հրապարակ»

««Սդղի գյոլ» կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանի մոտ կրկին առողջական խնդիրներ կան: Մեր տեղեկություններով, ՌԴ-ից վերադառնալուց հետո, հավանաբար ճնշման պատճառով, նրա աչքի մազանոթը վնասվել է, աչքը նորից արյուն է լցվել, երիտասարդն ահավոր ցավերի մեջ է, այնքան, որ նորից ցանկացել են վերադառնալ ՌԴ, սակայն Հարությունին վիրահատած պրոֆեսորը հաջորդ օրը պետք է թռչեր ԱՄՆ: Հարազատները կապ են հաստատել բժշկի հետ, վերջինս ասել է՝ թող մնա անշարժ, պառկած, դեղորայքային բուժում ստանա, իսկ օգոստոսին կտեղափոխեն Մոսկվա՝ կրկին վիրահատության: Արդեն երեկ վիրահատություն արել են, հերթականն էլ նախատեսված է հոկտեմբերին: Հայաստանում այդ վիրահատությունը չեն կարող անել, մասնագետները դեմ են նաև, որ «աչքի մեջ տարբեր բժիշկներ մտնեն»:

Հարությունի մի աչքի տեսողությունը վերականգնելն արդեն անհնար է, նրանք գոհ կլինեն, եթե անգամ հաջողվի արտաքին տեսքը պահպանել: Բարեբախտաբար, երկրորդ աչքը նորմալ է, բորբոքումներ չկան: Զաքարյանների մյուս որդին՝ Մուշեղը, ևս այնքան էլ լավ չէ: Նա ավելի վաղ վիրահատվել էր Երևանում, սակայն գլխացավերը հանգիստ չեն տալիս: Ինչ վերաբերում է զննությանը, ապա ՌԴ մեկնելուց առաջ Հարությունը ցուցմունք տվել էր, սակայն վերադարձից հետո դեռ չի հարցաքննվել:

Զաքարյանները տեղյակ են, որ գործով արդեն մեղադրանք է առաջադրվել մարզպետի եղբորը, հետախուզման մեջ է եղբորորդին: Նրանք լսել անգամ չեն ուզում Սուրիկ Խաչատրյանի հետ հաշտության մասին, ինչպես իրենք են հայտարարում՝ միայն մի դեպքում. «Թող իրենց տղան էլ նույն վիճակում հայտնվի»»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում