Կինոռեժիսոր Տիգրան խզմալյանը Facebook-ի իր էջում գրել է. «Նոր տեղեկություն Ռուբեն Հախվերդյանից՝ նոր զանգահարեց ու խնդրեց փոխանցեմ իր անունից, որ ներողություն է հայցում երեկ չգալու համար, սակայն դժվարանում է որեւե նոր ժամկետ նշելուց, քանի որ բարձր ճնշում եւ առողջական խնդիրներ ունի այս պահին: Առողջություն քեզ, Ռուբեն ջան»:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանի համերգը նախատեսված էր վաղը՝ 20.00-ին Բաղրամյան պողոտայում: