Bloomberg-ի փոխանցմամբ՝ Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել է, որ ավելի շուտ կկտրի իր ձեռքը, քան կստորագրի միջազգային վարկատուներին հունական պարտքի վերափոխման մասին համաձայնագիրը:
Վարուֆակիսը հերթական անգամ քննադատել է միջազգային վարկատուներին՝ ընդգծելով, որ Հունաստանը ցանկանում է մնալ եվրոգոտում: Կիրակի Հունաստանում անցկացվելու է հանրաքվե, որի ժամանակ հույները որոշելու են ընդունել, թե ոչ միջազգային վարկատուների ներկայացրած պայմանները:
Մեկնաբանելով այդ քվեարկությունը՝ Վարուֆակիսը հայտարարել է, որ իրենք մտադիր են հաղթել հանրաքվեին: Նա չի բացառել, որ Հունաստանի կառավարությունում կարող են գրանցվել փոփոխություններ, եթե հույների մեծ մասն ամեն դեպքում աջակցություն հայտնի միջազգային վարկատուների ներկայացրած պայմանագրին: Ավելի վաղ Վարուֆակիսը սպառնացել էր հրաժարական տալ, եթե Հունաստանի բնակչությունը հանրաքվեի ժամանակ կողմ արտահայտվի ԵՄ-ի առաջարկած պայմաններին: