ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները համացանցում տեղադրել են տեսաուղերձ՝ Գազայի հատվածը զավթելու և այնտեղ շարիաթի օրենքներ սահմանելու սպառնալիքներով։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը՝ հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին։
ԴԱԻՇ-ի խոսնակը՝ դիմակավոր մի գրոհային, մեղադրել է ՀԱՄԱՍ-ին ոչ բավարար կոշտ կրոնական պայքարի մեջ։
«Մենք կոչնչացնենք Իսրայելը, իսկ դուք՝ ՖԱԹՀ և աշխարհիկ պետության բոլոր կողմնակիցներ, ոչինչ եք, դուք կոչնչացվեք մեր ամբոխների կողմից»։
Նա Պաղեստինին խոստացել է, որ այնտեղ տեղի կունենա նույն բանը, ինչ Դամասկոսում փախստականների Յարմուկ պաղեստինյան ճամբարում։
ՀԱՄԱՍ-ը կառավարում է Գազայի հատվածը 2007 թվականից։ Ազգային միասնության պաղեստինյան կառավարությունը գլխավորում է ՖԱԹՀ առաջնորդ Մահմուդ Աբասը։