Համացանցի օգտատերերն ավելի քան 1 մլն եվրո են հավաքել Հունաստանի պարտքը մարելու համար: IndieGoGo կայքը չի դիմանում ծանրաբեռնվածությանը և պարբերաբար թարմացվում է:
Greece Bailout Fund-ի ակցիան Երևանի ժամանակով 19:46-ին հավաքել է 1 002 374 եվրո: Նվիրաբերություն է կատարել 58 911 մարդ` 3 օրվա ընթացքում:
Հունաստանի համար միջոցներ հավաքելու նախագիծը թողարկել է անգլիացի Թոմ Ֆինին: 3 եվրո նվիրաբերողները կարող են նվեր ստանալ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի լուսանկարով բացիկ, 6 եվրո նվիրաբերողները` հունական աղցան և այլն: