Tuesday, 14 05 2024
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»

Իշխանության հինն ու հասարակության նորը

Հունիսի 28-ին, երբ անասելի լարված էր իրավիճակը Բաղրամյան փողոցում և ամեն րոպե կարող էր տեղի ունենալ բռնության տանող որևէ սադրանք, հանրությանը հայտարարությամբ դիմեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ փորձելով «վերլուծել» ստեղծված իրավիճակը, գտնել սադրիչներ, խառնակիչներ, կոչ անել սահմանադրական շրջանակների և դրվատել այն երիտասարդներին, ովքեր Բաղրամյան փողոցից հեռացել էին Ազատության հրապարակ: Հովիկ Աբրահամյանի այդ հայտարարությունն անակնկալ էր, քանի որ այդ ժամանակահատվածում հասարակությունը կարող էր ամեն ինչ սպասել, բացի Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից:

Խնդիրն այն է, որ Հովիկ Աբրահամյանը նման հայտարարությունների փոխարեն, երևի թե պետք է զբաղված լիներ հանրապետությունում տնտեսական խնդիրները լուծելով: Եթե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը զբաղվեր այդ խնդիրներով, ապա Հայաստանի Հանրապետությունում դժգոհ քաղաքացիների թիվը կնվազեր, կնվազեր սոցիալական լարվածությունը, ինչն էլ իր հերթին կնվազեցներ այդ լարվածությունից բխող վտանգները: Եթե որևէ բազմամարդ հանրահավաքում հայտնվում են նույնիսկ սադրիչներ, խառնակիչներ, հետին նպատակներ հետապնդողներ, որոնց մատնացույց էր արել Հովիկ Աբրահամյանը, ապա նախ՝ հարկավոր է այդպիսի մարդկանց թվարկել անուն առ անուն, մատնանշելով հստակ, թե ովքեր են սադրիչները, ինչ են սադրում, ինչպես են սադրում: Որովհետև հասարակության անդամները սադրանքի խոշոր մասնագետներ չեն, որպեսզի զանազանեն սադրանքը իրավիճակային տրամաբանական ու օրինաչափ զարգացումից, որը կարող է ունենալ ցանկացած դրսևորում, երբ իշխանությունը վերջնագրեր է ներկայացնում դժգոհ՝ միանգամայն հիմնավոր դժգոհություն ունեցող քաղաքացիներին: Միևնույն ժամանակ, քաղաքացիները պարտավոր չեն ունենալ սադրանքի և խառնակչության մասին նույն պատկերացումները, ինչ որ ունի Հովիկ Աբրահամյանը:

Նույնը վերաբերում է ոստիկանությանը, որը ևս պնդում էր, թե կան սադրիչներ, խառնակիչներ՝ հասարակությունից պահանջելով հեռացնել այդ մարդկանց: Եթե կան այդ մասին հստակ տեղեկություններ և ապօրինի գործողություններ, ապա թե՛ Հովիկ Աբրահամյանը, թե՛ ոստիկանությունը, եթե չունեն այդ հռչակումները հանրության դեմ ուժի կիրառման հիմնավորում դարձնելու հետին նպատակ, պետք է խոսեն հստակ, անուններով՝ մատնացույց անելով սադրիչներին և նրանց գործողությունները, մատնացույց անելով, թե որն է սադրանք, ինչու է սադրանք: Եթե գիտեն, կարող են իմանալ նաև սադրանքի հետևում կանգնած անձանց, որոնք գուցե և Բաղրամյան փողոցում չեն: Այլապես, իշխանությունն այդ առումով ցուցաբերում է ծայրահեղ անհամարժեքություն, անընդհատ հասարակության որևէ բողոքի հակադրելով սադրանքի «գաղափարը»:

Իրականում ամենամեծ սադրիչը, ըստ էության, հենց իշխանությունն ու իշխող համակարգն է, որն իր, մեղմ ասած, անարդյունավետ քաղաքականությամբ հասարակությանը «սադրում» է տարբեր բողոքի և դժգոհության դրսևորումների: Վերջին հաշվով, եթե իշխանությունը անարդյունավետ քաղաքականության փոխարեն զբաղվի երկրի առաջ ծառացած իրավական և տնտեսական խնդիրների արդյունավետ լուծում փնտրելով, ապա եթե անգամ սադրիչների բանակներ գան Հայաստան, նրանցից որևէ մեկը չի կարող հաջողություն ունենալ: Որովհետև կառավարության գործունեության արդյունավետ ընթացք տեսնող քաղաքացին չի ենթարկվի որևէ սադրանքի, այլ ինքն առաջին հերթին կկանխի ցանկացած սադրանք, որպեսզի կառավարությանը որևէ բան չխանգարի լուծել հանրության և պետության համար կարևոր խնդիրներ:

Սրանք պարզ իրողություններ են, որոնք Հայաստանի իշխանությունը փորձում է նենգափոխել պարզունակ մոտեցումներով, որ կրկնվում են արդեն տասնամյակներ: Այդ պարզունակ մոտեցումների հետևանքով Հայաստանում խնդիրները ավելի ու ավելի են կուտակվում և այսօր ռիսկի տակ է Հայաստանի, ըստ էության, արյունատար համակարգ հանդիսացող էներգետիկան: Դա հենց այն արդյունքն է, որ իշխանությունը, կառավարությունը լուծումներ փնտրելու փոխարեն, սադրիչներ է փնտրում քաղաքացիների հիմնավոր բողոքներն ու դժգոհությունը նենգափոխելու համար: Այս խնդիրը հիմնարար խնդիր է, սա իրավիճակի հարց չէ, իրավիճակում իշխանության սխալ կողմնորոշման հարց չէ: Սա գլոբալ կառավարման անարդյունավետության հարց է, որը վերաբերում է պետական կենսագործունեության բոլոր ոլորտներին:

Այսօր էներգետիկան է հայտնվել կոլապսի շեմին և հանրությանը ստիպել դուրս գալ փողոց, վաղը այդ շեմին կհայտնվի մեկ այլ կարևոր ոլորտ, և կրկին հարված ստացող հանրությունը դուրս կգա փողոց: Եվ կրկին իշխանությունները հասարակությանը ոչ թե հիմնավոր լուծումներ կառաջարկեն, որոնք կներառեն իսկապես ընդգրկուն համակարգային մեխանիզմներ, այլ կսկսեն սադրիչներ փնտրել նույն ոգով, նույն տրամաբանությամբ, նույն դեմքով: Ադեկվատ իշխանությունը հասարակության մեջ եղած սադրիչներ փնտրելու փոխարեն, պետք է ինքը փայփայեր հասարակությանը և այդ հասարակությանը աներ մեծ առաջարկություն, բայց գործնական առաջարկություն՝ միանալ և իշխանությանն օգնել լուծել համակարգաին խնդիրները: Այդ խնդիրները, իհարկե, բավական բարդ են, ներառում են քաղաքական նուրբ ասպեկտներ, ի վերջո՝ այստեղ գործ ունենք ոչ միայն հայաստանյան համակարգի հետ, այլ նաև ռուսական մեծ կորպորացիայի, որն էլ իր թելերով կապված է, բնականաբար, ռուսական իշխանական շրջանակների հետ:

Այստեղ բարդ տնտեսաքաղաքական և նույնիսկ աշարհաքաղաքական սարդոստայն է, որից Հայաստանը դուրս բերել կարող է միայն հասարակությունը: Եվ հասարակությունը գիտակցաբար, թե ակամա, բնազդաբար, թե ենթագիտակցորեն ձեռնամուխ է եղել Հայաստանի ինքնապահպանությանը: Ինքնապահպանության այդ առողջ օրգանական գործընթացին միանալու փոխարեն, Հայաստանի իշխանությունը միացրել է իր համակարգային ինքնապահպանության ռեժիմը, և երկրի վարչապետը ծանր ու լարված պահին ոչ թե հանդես է գալիս հասարակությանն ուղղված որևէ կոնկրետ տնտեսական համակարգային առաջարկով, այդ առաջարկը եթե ոչ միասին իրագործելու, ապա գոնե քննարկելու կոչով, այլ խոսում է սադրիչների և խառնակիչների մասին: Սա մտածողության, պատկերացումների դրսևորում է, որը վկայում է, թե որքան անկենսունակ է Հայաստանի իշխանությունը առկա ներքին ու արտաքին մարտահրավերներին ընդառաջ:

Երկու տասնամյակ շարունակ այդ իշխանությունը չի գտել քաղաքացու հետ հարաբերության որևէ նոր մեխանիզմ, քան ուժը կամ պարզունակ մանիպուլյացիաները: Թեև այստեղ, իհարկե, կա խնդիր՝ այն տեսանկյունից, որ պատճառներից է ինքը հանրությունը, քանի որ իշխանությունը միշտ կարողացել է հարցերը լուծել ուժով կամ նմանօրինակ պարզունակ մանիպուլյացիաներով, կամ երկուսի համադրությամբ: Եթե հանրությունը թույլ չտա նման կերպով լուծել խնդիրները, ապա իշխանությունը ստիպված կլինի գնալ համարժեք մոտեցումների ճանապարհով: Եվ նաև այս տեսանկյունից է առայժմ առանձնահատուկ առկա շարժումը՝ հասարակությունը կարծեք թե փորձում է ցույց տալ, որ այս անգամ ուժը կամ մանիպուլյացիան կարող է չանցնել, և իշխանությունը խնդիրը կարող է լուծել միայն կոնկրետ քայլեր առաջարկելով: Խնդիրն այն է, թե ով ավելի հեևողական կգտնվի՝ իշխանությո՞ւնն իր հին մոտեցումներն առաջ մղելով, թե՞ հասարակությունը՝ առաջ մղելով նոր մոտեցումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում