Աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ռոբերտ Ռեդֆորդը ելույթ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ բոլոր երկրների պատվիրակներին կոչ անելով Փարիզում դեկտեմբերին կայանալիք գլոբալ տաքացմանը նվիրված գագաթնաժողովում հասնել միասնական որոշման։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
78-ամյա օսկարակիրը կարծում է, որ առաջիկա համաժողովը կարող է դառնալ մոլորակը փրկելու վերջին հնարավորությունը։
Ռեդֆորդն արդեն ավելի քան 40 տարի է՝ էկո-ակտիվիստ է։
Բնապահպանները հույս ունեն, որ Փարիզում ՄԱԿ-ի անդամ երկրները կպայմանավորվեն արտանետումների արմատական նվազեցման շուրջ։ Սպասվում է, որ երկրները ջանքեր կգործադրեն, որպեսզի ջերմաստիճանը Երկրի վրա 2030-ին բարձրանա ընդամենը 2 աստիճանով՝ համեմատած նախաարդյունաբերական դարաշրջանի հետ։