Քիմ Քարդաշյանի այցը Երևան դարձել է Հայաստանում ընթացող իրադարձությունների կատալիզատորներից մեկը: Այս մասին The Daily Beast առցանց պարբերականի համար հոդվածում գրել է ռուս լրագրող Աննա Նեմցովան:
Նյութում հեղինակը 34-ամյա Քիմին անվանում է «Ազատության լեդի», որը 2015 թ. ապրիլին իր այցով խթանել է Երևանի բնակիչների՝ փոփոխությունների ձգտումը:
«Շատ գործոններ և ստորջրյա հոսանքներ են եղել, ապրիլին ռեալիթի-շոուի աստղի այցն օգնեց արթնացնել երկրին»,- գրում է Նեմցովան: