Tuesday, 14 05 2024
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
10:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

Շեյխուհի Մոզան դժգոհ է գնացել Հայաստանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաթարի 3-րդ շեյխի երկրորդ կինը՝ աշխարհահռչակ գեղեցկուհի Համադա Բեն Խալիֆա ալ Թանի շեյխուհի Մոզան, երեկ մեկնել է Հայաստանից: Նա մեր երկրում մնացել է մոտ 2 օր, բայց ասում են, թե այդքան էլ գոհ չի եղել այցից, առանձնապես բարձր տրամադրություն չի ունեցել: Մեզ տեղեկություններ են հասել, որ շեյխուհին հատկապես դժգոհ է մնացել իր այցի շուրջ առաջացած աղմուկից:

ԱԳՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ սա մասնավոր այց էր, որի մասին ոչ ոք չպետք է իմանար, մինչդեռ լրատվամիջոցներն ամեն ինչ «փչացրին»: Արևելքի թագուհու այցի շուրջ առաջացած աղմուկի «մեղավորները», սակայն, միայն լրատվամիջոցները չէին: Հազիվ թե հունիսի 4-ին, կեսօրից հետո Երևանի կենտրոնով անցնող պատահական քաղաքացին չնկատեր կաթվածահար երթևեկությունը, մոտ 20 արտասահմանյան մեքենաների շարասյունը, լուսաձայնային ազդանշանով ուղեկցող մեքենաները և ճանապարհային ոստիկաններին: Բոլորի մոտ մեկ հարց էր առաջանում՝ այս ո՞վ է եկել նորից:

Պետական պահպանությունը «պերեբոր» էր արել՝ ընդամենը 18 հոգանոց պատվիրակության համար ուղարկելով նույնքան մեքենա: Այցելության ժամանակ շեյխուհի Մոզան պետական մակարդակով որևէ հանդիպում չէր նախատեսել և չի էլ ունեցել, բայց, մեր տեղեկություններով, նրան նախագահականից խորհրդանշական նվերներ են ուղարկել՝ իր հետ տանելու համար:

Ողջ ընթացքում նրան ուղեկցել է «Ռոսգոսստրախ» ընկերության ներկայացուցիչը, դատելով լուսանկարներից՝ անվտանգությունն ապահովում էր նաև «Պանտերա սեքյուրիթի» ընկերությունը:

Հայաստանում Մոզան այցելել է Գառնի, Գեղարդ, Մատենադարան, մզկիթ, ընթրել է «Հին Երևան», «7 քար» ռեստորաններում: Ավելի վաղ հայտնել էինք, որ նրան Հայաստան է հրավիրել «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն հայազգի Դանիել Խաչատուրովը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում