ՕՊԵԿ-ը նավթի արդյունահանման քվոտաները պահպանել է նախկին մակարդակի վրա։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի Ալ- Նուայմին՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը չի քննարկել կազմակերպություն Ինդոնեզիայի վերադարձի հարցը՝ հայտարարել է նախարարը։
«Մենք չենք քննարկել Ինդոնեզիայի ներառումը կազմակերպություն»,- ասել է նա։
ՕՊԵԿ-ի հաջորդ հանդիպումը նշանակվել է դեկտեմբերի 4-ին։
Մեկ բարել Brent նավթի գինն արագացրել է աճը ՕՊԵԿ-ի որոշման մասին հայտարարության տարածումից հետո։