Ավստրալիայի հյուսիս-արևելքում Քվինսլենդ նահանգի ոստիկանությունը երկօրյա հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է 57 մարդու, ովքեր մասնակից են թմրանյութերի արտադրությանը, տարածմանն ու պահմանը: Այս մասին հաղորդում է Brisbane Times-ը:
Ձերբակալվածներին ընդհանուր առմամբ ներկայացվել է 277 մեղադրանք, որոնց կեսից ավելին վերաբերում է թմրատրաֆիկի հետ կապված հանցագործություններին:
Ոստիկանության տվյալներով՝ այդ գործողությունը, որի նախապատրաստության համար պահանջվել է մոտ մեկ տարի, վերջին 10 տարիների ամենախոշոր գործողությունն է, որին մասնակցել են տեղի իրավապահ մարմինների մոտ 160 աշխատակիցներ:
Ոստիկանները նաև բռնագրավել են ավտոմեքենաներ, թանկարժեք իրեր, կանխիկ գումար և մոտ մեկ միլիոն դոլարի թմրանյութ: