Կիանու Ռիվզը ու Բեռնարդո Բերտոլուչին նախօրեին ժամանել են Հռոմ, որտեղ անցկացվում էր բարեգործական երեկո, որի շրջանակում կազմակերպվել էր «Փոքրիկ Բուդդան» ֆիլմի հատուկ ցուցադրությունը, հայտնում է spletnik.ru-ն:
Հայտնիները կոչ են արել հյուրերին նվիրաբերել գումարներ Նեպալում ավերիչ երկրաշարժից տուժածների օգտին:
Հանդես գալով հավաքվածների առաջ, Կիանուն հայտնել է, որ «Փոքրիկ Բուդդան» նկարահանող շատ անդամներ եղել են Նեպալի բնակիչներ:
Դերասանն ասել է, որ «Փոքրիկ Բուդդան» իր կարիերայի մեջ եղել է ամենահուզիչ ու լուսավոր ֆիլմերից մեկը: