Ամերիկացի զինվորականները սիբիրյան խոցի կենդանի նմուշների Ավստրալիա ողարկելու նոր դեպք են արձանագրել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը:
Պենտագոնում գտնվող անհայտ մնալ ցանկացող աղբյուրը հայտնել է, որ նմուշներն Ավստրալիա են ուղարկվել ԱՄՆ Յութա նահանգում գտնվող Դագուեյի հրաձգարանից, որտեղից ուղարկվել են նաև նախկին նմուշները:
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել է, որ սիբիրյան խոցի օրինակները սխալմամբ ուղարկել է ԱՄՆ 9 նահանգի մասնավոր լաբորատորիաներ: Բացի այդ, դրանցից մեկն էլ նորից սխալմամբ ուղարկվել է Հարավային Կորեայում գտնվող ամերիկյան ռազմաօդային ուժերի բազա: