Այսօր խորհրդարանում ԲՀԿ խմբակցության պատգամավորը Վահան Բաբայանն անդրադարձավ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե դրանից հետո մեր կենսաթոշակային համակարգում որևէ փոփոխություն եղել է, թե ոչ:
Նախարարը նշեց. «Ներկայումս ԵՏՄ շրջանակներում քննարկվում է նոր նախագիծ, որը չի առնչվելու զինծառայողներին կամ ոստիկանության համակարգում ծառայողներին: Այդ կատեգորիայի մասով փոփոխություններ չեն նախատեսվում: Մյուս ուղղությամբ` քաղաքացիների, նախատեսվում է , որ յուրաքանչյուր երկիր պետք է ապահովի իր մոտ աշխատած ժամանակի գումարների վճարումը»: