Պապուա-Նոր Գվինեայում Միֆիլա անունով կնոջը, ով մեղադրվել է կախարդության մեջ, կացնահարել են: Ներկա պահին ոստիկանությունը փնտրում է մարդասպանությունն իրականացրած տղամարդկանց: Այս մասին գրում է Reuters-ը:
Անցյալ շաբաթ 10 տղամարդ` զինված հրազենով, փայտերով և կացիններով, ներխուժել են Էնգա գավառի գյուղերից մեկը, որտեղ բնակվում էր Միֆիլան, և սպանել նրան ընտանիքի աչքի առաջ:
Միֆիլային 3 կանանց հետ միասին մեղադրել են այն բանում, որ նա օգտագործել է մոգությունը, որպեսզի շրջաններից մեկում կարմրախտ բռնկվի, ինչը հաճախ մահացու ավարտ է ունենում: