Tuesday, 14 05 2024
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան

Երևանյան գիշերային ակումբներից մեկի սեփականատերը պետբյուջե չի վճարել ավելի քան 11 մլն հարկ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ավարտվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ պարզվել է, որ Էջմիածնի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված անհատ ձեռնարկատերը 2013 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող գիշերային ակումբներից մեկում իրականացրել է շահույթ հետապնդող առևտրային գործունեություն։

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հարկերը վճարելուց խուսափելու դիտավորությամբ, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի և «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 8 հավելվածի 5-րդ կետի պահանջները, օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում մտցվել են ակնհայտ խեղաթյուրված տվյալներ:

Մասնավորապես՝ 2013-2014թթ. ընթացքում Ա/Ձ-ում փաստացի աշխատող 19 աշխատակցի սահմանված կարգով չի ձևակերպել որպես աշխատող, նրանց հետ չեն կնքվել համապատասխան աշխատանքային պայմանագրեր, չեն հաշվարկվել ու պետական բյուջե չի վճարվել շուրջ 11.400.000 դրամ եկամտային հարկ:

Լինելով արտոնագրային վճար վճարող` անհատ ձեռնարկատերը, քննության տվյալներով, Էջմիածնի տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել արտոնագրային վճարի ելակետային աղավաղված տվյալներ. փաստացի սպասարկման մակերեսը 40 քմ հայտարարագրելու փոխարեն 10 քմ-ով պակաս է հայտարարագրել, որի արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա արտոնագրային վճարը պակաս է հաշվարկել ու վճարել 225.000 դրամ:

Քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ անհատ ձեռնարկատիրոջ կողմից պետությանն ավելի քան 11.625.000 մլն դրամի վնաս պատճառելու վերաբերյալ և մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում