Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ստեղծագործարան` Գետաշենի երեխաների համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի շնորհիվ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության արդյունքում բացվել է թվով յոթերորդ ստեղծագործարանը: Նորարական տեխնոլոգիաներով՝ էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով և շարժական հատուկ կահույքով հագեցած դասասենյակում սովորելու են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները:

COAF-ը ձգտում է նորարար տեխնոլոգիաների միջոցով դպրոցներում խթանել ստեղծագործ մտածելակերպը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հավատարիմ մնալով իր կորպորատիվ սոցիալական պատասխանության քաղաքականությանը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ տեխնոլոգիական զարգացման վերջին միտումները երեխաներին հասանելի դարձնելու համար:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության արդյունքում, ծրագրի շահառու են դարձել նաև Արմավիրի մարզի Սարդարապատ, Հացիկ և Վանանդ, Արագածոտնի մարզի Արտենի, Լոռու մարզի Թումանյան և Դսեղ համայնքների երեխաները: Բազմաֆունկցիոնալ այս դասասենյակներում նույնիսկ միջավայրն է նպաստում ստեղծագործ մտածելակերպի դրսևորմանը: Այդ միջավայրը ձևավորվում է համակարգչի կիրառմամբ առօրյա հանձնարարությունների կատարման, տեխնոլոգիայի կիրառմամբ դասի, քննարկման, դասախոսության, ընթերցանության և խաղի միջոցով։

«Երեխայի զարգացումը ձևավորվում է ընտանիքում և շարունակվում դպրոցում: Այս երկու միջավայրերը պետք է լինեն այնքան նպաստավոր ու հաճելի, որպեսզի երեխայի միտքն առողջ զարգանա: Գեղեցիկ միջավայրը ստիպում է գեղեցիկ մտածել: Եթե արագ տեմպերով զարգացող աշխարհում առաջնորդվենք միայն տեխնոլոգիաների մրցավազքով՝ կկորցնենք ստեղծագործելու կարևոր ունակությունը: Չթերագնահատելով այդ երկուսի դերը՝ մենք խրախուսում ենք ստեղծագործ մոտեցումը նաև նորարար տեխնոլոգիաների միջոցով», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը կարևորում է ուսումնական հաստատություններում անհրաժեշտ և տրամադրող կրթական միջավայրի ապահովումը: «Արդյունավետ այս համագործակցության արդյունքում COAF-ը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը յոթ ստեղծագործարան են բացել Հայաստանի տարբեր մարզերում: Կրթությունը կարևոր հիմք է երեխաների կյանքի բարօրության, ինչպես նաև որպես անհատականություն՝ նրանց ձևավորման և հետագա գործունեության համար: Տվյալ լսարանը միավորելու է տեխնոլոգիաներն ուսուցման գործընթացում կիրառել ցանկացող աշակերտներին և ուսուցիչներին՝ դասապրոցեսը դարձնելով ավելի արդյունավետ, տպավորիչ և հետաքրքիր», – ասել է Անուշ Եդիգարյանը:

Գետաշենի դպրոցը կառուցվել է 98 տարի առաջ՝ գյուղական դպրոցի մոդելով, ընդամենը մեկ դասարանով: Այժմ այստեղ սովորում է 270 աշակերտ: Դպրոցի նպատակներից մեկն էլ երեխաների մոտ գյուղական կյանքի և հողագործության հանդեպ սեր սերմանելն է:

Ստեղծագործարանի զարգացման ծրագրին զուգահեռ, Հայաստանի մանուկներ հիմնադրամը Գետաշենի միջնակարգ դպրոցում սկսել է իրականացնել նաև «Առողջ սնունդ» և «Աֆլատուն» ծրագրերը, հիմնադրել է թատրոն, խրախուսում է առողջ ապրելակերպը: Դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվում է, ստեղծվել է ատամների մաքրման կետ և կահավորվել է ճաշարանը: Նոր ուսումնական տարում ամեն օր տաք և առողջ սնունդ է մատուցվելու դպրոցի երեխաներին՝ նոր բարեկարգված միջավայրում: Հիմնադրվել է ագրոքոլեջ, որտեղ նպատակաուղղված ուսուցում է տարվելու՝ նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ հողի մշակման և առատ բերք ստանալու ուղղությամբ:

^687394E21C5107EDABB1002DDA2339F5E12E9FCA0013A77939^pimgpsh_fullsize_distr

^64686D01DDD4C0B4F01E5B735BADF040090F977E56ED37E33B^pimgpsh_fullsize_distr

^A4EA7E09D4C18A5C4F1E609C06EDBA9D5F52CEDD47B808D4EB^pimgpsh_fullsize_distr

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում