ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկին ընդգծել է, որ Հայաստանը եվրոպական կրթական տարածքի անբաժանելի մասն է:
«ԵՏՄ շրջանակներում առանձին կրթական ծրագրեր չկան: Եթե լինեն նման նախագծեր, Հայաստանը կմասնակցի դրանց մշակման պահից, բայց այդ նախագծերը չպետք է հակասեն եվրոպական կրթական տարածքի հիմնական սկզբունքներին ու ուղղություններին: Քանի որ եւ Ռուսաստանը, և Ղազախստանը, արդեն նաև Բելառուսը, ինչպես նաեւ Հայաստանը Բոլոնյան գործընթացի անդամներ են»,-պարզաբանել է նախարարը: