Հունաստանն Արժույթի միջազգային հիմնադրամին հունիսին հերթական վճարումը չի իրականացնի, քանի որ դրա համար գումար չունի: Այս մասին գրում է Reuters-ը` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Նիկոս Վուցիսին:
Իր հերթին, Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել է, որ Հունաստանը զիջել է` «անցնելով մինչև համաձայնագիր ճանապարհի երեք քառորդը», իսկ այժմ փոխզիջման պետք է գնան վարկատուները:
«Հունիսին նախատեսված ԱՄՀ-ի 4 վճարումները կազմում են 1.6 մլրդ եվրո: Այդ գումարները չեն փոխանցվի, դրանք չկան»,-հայտարարել է Վուցիսը:
«Մենք բանակցություններ ենք վարում` հիմնվելով զգուշավոր լավատեսության վրա: Աթենքը չի նահանջի ճնշող ռազմավարությունից, որն իրականացնում են վարկատուները: Խելամիտ համաձայնագրի ժամանակն է եկել»,- հավելել է նա: