Վերջին զանգի համաքաղաքային ավարտական գլխավոր միջոցառումը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության կազմակերպած համերգն էր Ազատության հրապարակում, ուր հարյուրավոր շրջանավարտներին շնորհավորելու և միջոցառման ընթացքին հետևելու էին եկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Տոնական միջոցառումը մեկնարկել է ՀՀ ԿԳ նախարարի և Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձներով։ Համերգին ելույթ են ունեցել հայկական էստրադայի հանրահայտ արտիստներ՝ լավագույն ռիթմիկ երգերով՝ հատուկ ընտրված պարահրապարակում լիարժեք տոնական տրամադրություն ապահովելու համար։ Համերգային քառաժամ ծրագիրն ընդմիջվել է հրավառությամբ։