Վիեննայում կմնան թեմատիկ «միասեռ» լուսացույցները: Այս մասին հաղորդել է gazeta.ru-ն, հղում կատարելով քաղաքի կայքին:
«Մենք ստացել ենք անհավատալի դրական արձագանք, իսկ մեր լուսացույցներում պատկերված զույգերը լուսանկարիչների համար դարձել են նոր տարածված առարկաներ՝ մնալով գեղեցիկ խորհրդանիշ Վիեննայում միասեռական զույգերի հավանության համար»,- հայտարարել է փոխքաղաքապետ Մարիա Վասիլակին:
Միասեռական զույգերի պատկերներով լուսացույցները տեղադրվել էին «Եվրատեսիլ»-ին և «Կյանքի պարահանդես»- ին նախապատրաստվելու ընթացքում: Ավելի վաղ հայտնել էին, որ Վիեննայի փողոցներում լուսացույցները դրվել են հոմոսեքսուալիստների համար: