ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ, ՕԵԿ պատգամավոր հովհաննես Մարգարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը հրապարակավ «Ժառանգության» պատգմավոր Զարուհի Փոստանջյանին վիրավորում է, ասում է՝ «Նարկամանը քո մարդն ա, քո երեխեքն են», այդ պահվածքը կարո՞ղ է դառնալ ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա և հնարավո՞ր է գեներալը պատժվի՝ իր այդ հակապառլամենտական պահվածքի համար: Նա պատասխանեց. «Իհարկե, կարող է, եթե դիմում լինի»: