Tuesday, 14 05 2024
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
10:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

Կատարում տեղի են ունեցել Աֆղանստանի իշխանությունների ոչ պաշտոնական բանակցությունները թալիբների հետ

Կատարի Ալհոր քաղաքում անցած հանգստյան օրերին տեղի են ունեցել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումները աֆղան պաշտոնյաների և քաղաքացիական ակտիվիստների հետ: The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ բանակցություններն ընթացել են փակ դռների հետևում, բայց կողմերը դրանք համարում են խաղաղ պայմանագրային գործընթացի սկիզբ:

«Դա դրական և հետաքրքիր հանդիպում էր: Այդպիսի կապերը տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումները կմոտեցնեն»,- պարբերականին ասել է թալիբների պատվիրակության ղեկավար Շեր Մուհամադ Աբաս Ստանիկզայը:

«Թալիբներն ասացին, որ հանդիպումների ժամանակ պետք է ներկայացված լինեն տարբեր քաղաքական ուժեր: Դա աննախադեպ է»,- ասել է աֆղանական կառավարության ներկայացուցիչը, որը ցանկացել է գաղտնի մնալ:

Բանակցությունների մասնակիցների շրջանում կարծիք է ձևավորվել, որ թալիբները պատրաստ են կոալիցիոն հարաբերությունների և ընտրական գործընթացին մասնակցության: «Նրանք չօգտագործեցին ընտրություններ բառը, բայց դա նկատի ունեին»,- ասել է բանակցությունների մասնակիցներից մեկը: Կողմերը ծրագրել են հանդիպումները շարունակել հունիսին:

Բանակցություններին մասնակցել է «Թալիբանի» 8 ներկայացուցիչ: Աֆղանական պաշտոնական իշխանություններն ուղարկել են իրենց ոչ պաշտոնական ներկայացուցիչներին վստահելի շրջանից: Օրինակ՝ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիին ներկայացրել է նրա հարազատ հորեղբայր Քայոմ Քոչայը:

Բանակցությունները պատրաստվել և իրականացվել են խիստ գաղտնիության մթնոլորտում: Հանդիպման փաստի մասին մասնակիցները պատմել են միայն դրա ավարտից հետո: Նրանք բոլորը նշել են միջոցառման բարեկամական մթնոլորտը. մասնակիցները միասին ճաշել են և հանգստացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում