Գոհար Ենոքյանը ձերբակալվել է Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության նախապատրաստության կասկածանքով: Այս մասին, «Փաստինֆո»–ի հարցին ի պատասխան, հայտնել է նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը, ով այդ կասկածները որակել է որպես «չհիմնավորված» ու «շինծու»:
Փաստաբանն, ի դեպ, կայքի հետ զրույցի պահին նոր էր դուրս եկել ՁՊՎ-ից, որտեղ հանդիպել էր իր պաշտպանյալին, ուստի այդ պահին այլ տեղեկություններ հաղորդել չցանկացավ:
Հիշեցնենք, 73-ամյա Գոհար Ենոքյանը, ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր է, այժմ` ԲՀԿ շարքային անդամ: Կարո Կարապետյանը ևս ԲՀԿ անդամ էր, սակայն ԲՀԿ-ի շուրջ ծավալված վերջին իրադարձություններից հետո նա ևս, ի թիվս իր այլ կուսակից ընկերների, լքել է կուսակցությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում