Hewlett-Packard ընկերության նախկին ղեկավար Կարլի Ֆիորինան այսօր հայտարարեց 2016 թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին: Սակայն ինչ-որ մեկը գրանցել էր դոմեն նրա անունով և այնտեղ էջ տեղադրել 30 հազար տխուր սմայլիկներով, հաղորդում է ռուսական russian.rt.com-ը:
«Կարլի Ֆիորինան չէր գրանցել այդ դոմենը: Ես օգտվել եմ դրանից՝ ձեզ ցույց տալու համար, թե ինչքան շատ մարդ է նա ազատել Hewlett-Packard-ում աշխատելիս»,- ասված է կայքում: Այդ բառերից հետո անծանոթը տեղադրել է 30 հազար սմայլիկ: