Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենը հայտարարել է, որ մտադիր չէ «քաղաքական թոշակի» անցնել:
Ժան-Մարի Լե Պենը ասել է, որ «քաղաքական թոշակի» անցնելը բացառված է, և որ նա կշարունակի հանդես գալ իր անունից: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ ամեն դեպքում նա կաջակցի իր դստերը՝ Մարին Լե Պենին, կուսակցության ղեկավարի պաշտոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ֆրանսիական ԶԼՄ-ներին: