Tuesday, 14 05 2024
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան

Աղբի մեջ թաթախված պախանները

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե որևէ նորմալ, քաղաքակիրթ երկրում հայտնի դառնար, որ մայրաքաղաքի քաղաքապետարանն, օրինակ, 29 միլիոն դրամ է ծախսել ինչ-որ կոնյակ գնելու համար, մեկուկես միլիոն դրամ են ծախսել կոնյակի բաժակների համար:

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ այդ երկրում, եթե լինեին բազմաթիվ անտուն ընտանիքներ, սոված երեխաներ, հիվանդներ, օրվա հացի, հագուստի, մարդկային կենսապայմանների կարիք ունեցողներ: Այդ երկրում կլիներ սոցիալական պայթյուն, որը մարելու համար իշխող կուսակցությունը առնվազն ստիպված կլիներ ներողություն խնդրել և բացատրություն տալ: Առավել կայացած երկրներում քաղաքապետն ուղղակի հրաժարական կտար իր պաշտոնից:

Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե պաշտոնական 32 տոկոս աղքատության պայմաններում պարզվեր, որ երկրի կառավարությունը 245 միլիոն դոլարով մի քանի դահլիճ է նորոգել, ընդ որում` ամենևին էլ ոչ ավերակ դահլիճներ, որտեղ աշխատելն արդեն անհնար էր: Նորոգել են միանգամայն բարվոք վիճակում գտնվող դահլիճներ ու ոսկեզօծել են: Այդ կառավարությունը ստիպված կլիներ առնվազն ներողություն խնդրել այն մանուկներից, ովքեր ապրում են առնետների ու միջատների հետ կողք կողքի, քնում նրանց հետ միևնույն սենյակում ու մահճակալում: Իսկ այդպիսի երեխաներ Հայաստանում շատ կան: Եվ կան, որովհետև Հայաստանում կա կառավարություն, որը 245 միլիոն դրամ է ծախսում դահլիճ ոսկեզօծելու և վերակահավորելու համար: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ, եթե մի քանի բնակարանի գնով ձեռք բերվեին ծառայողական ավտոմեքենաներ Քննչական կոմիտեի նախագահի, ԱԺ նախագահի համար:

Իհարկե, մենք բոլորս որևէ բան չենք էլ պատկերացնում, քանի որ պատկերացնելու ոչինչ չկա՝ մեր բոլորի աչքի առաջ է այն երկրների ճակատագիրն ու զարգացման աստիճանը, որտեղ այդպիսի բաները հանրային աչալուրջ հսկողության ներքո են, և որտեղ ընտրական ինստիտուտն է աշխատում, և մեր աչքի առաջ են այն երկրների ճակատագրերը, որտեղ այդ ամենը գոյություն չունի: Ցավոք, մենք այդօրինակ երկրի ճակատագրերը ոչ միայն տեսնում ենք, այլ ուղղակի զգում ենք մեր մաշկի վրա:

Եթե Հայաստանում գոյություն ունենար ընտրական մեխանիզմ, ապա միլիոնները քամուն, իսկ ավելի ճիշտ սեփական հարմարավետությանը, սեփական քիմքին տալու փոխարեն, Հայաստանի պետական և տեղական կառավարման տարբեր մարմինների ղեկավարները նախ կմտածեին, մտածելուց հետո պարզապես կգիտակցեին, որ աղքատության ահռելի խնդիրներ ունեցող երկրում ամեն մի լուման կարևոր է, ամեն մի լուման կենսական է տասնյակ հազարավոր քաղաքացիների, մանուկների համար:

Չընտրվելու, հասարակական կարծիքի պախարակմանը ենթարկվելու վախը նրանց կստիպեր գնալ այդ ճանապարհով: Սակայն գուցե թե խնդիրը ոչ թե ընտրական ինստիտուտի բացակայությունն է, այլ հենց մտածելու կարողության բացակայությունը: Միգուցե ոչինչ ի զորու չէ ստիպել այդ մարդկանց մտածել, որ հացի կարիք ունեցող մանուկների ու քաղաքացիների բազմության պայմաններում, նմանօրինակ թոշակառուների պայմաններում, սահմաններում ցրտին, մթին իրենց կյանքը վտանգելու գնով հազար ու մի կարիք ունեցող զինվորների առկայության պարագայում, նրանց իրենց տներում սպասող աղքատ ընտանիքների առկայության պայմաններում, մեղմ ասած, բարոյական չեն նմանօրինակ ծախսերը:

Միգուցե խնդիը այստե՞ղ է: Չէ՞ որ չափազանց տեսանելի է երկրում աղքատությունն ու ընչազրկությունը` այդ ամենն անգամ կառավարական պատուհաններից կամ ծառայողական մեքենաներից չնկատելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում