Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Տարելիցից հետո խուսափել զավեշտից

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պիկից հետո կյանքը աստիճանաբար վերադառնում է իր սովորական ընթացք, իհարկե, ոչ սովորական իրականությամբ: Ոչ սովորական՝ հենց նույն 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների և ընդհանրապես մթնոլորտի համեմատությամբ: Այդ միջոցառումներն ու մթնոլորտը, որ աչքի ընկան տարբեր, երբեմն, իհարկե, հակասական, սակայն ընդհանուր առմամբ կարևոր, բազմազան իրադարձություններով Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս, ստեղծել էին ներհայաստանյան յուրատեսակ միասնական որոշակի մթնոլորտ, յուրահատուկ էներգետիկ դաշտ, որպիսին, օրինակ, ձևավորվել էր մեկ այլ առիթով մեկ տարի առաջ, երբ օգոստոսին սահմանին Ադրբեջանը լարել էր իրավիճակը գրեթե պատերազմի աստիճան, և հայ հանրությունը գրեթե մեկ մարդու նման համախմբվել էր զինված ուժերի կողքին:

Խոսքը, բնականաբար, ոչ թե ֆիզիկապես կողքին համախմբվելու, այլ հենց էներգետիկ դաշտի ձևավորման մասին էր, որն էլ, երևի թե, ամենևին ոչ վերջին դերը խաղաց այդ շրջանում մեր զինուժի երևի թե փայլուն գործողությունների հարցում: Եվ սակայն, իհարկե կային մարդիկ, առաջին հերթին, բնականաբար, իշխանության բարձրաստիճան շարքերում, քաղաքական դաշտում, որ այդ ամենը փորձեցին ծառայեցնել զուտ իրենց քաղաքական, կուսակցական, անհատական շահերին:

Սա չխանգարեց, իհարկե, հասարակությանը՝ կանգնել և մնալ զինուժի թիկունքին մինչև վերջ՝ հասկանալով, որ զինուժը բարձրաստիճանները չեն, որ լուսանկարային հերթի էին կանգնել, այլ վտանգավոր դիրքերում օր ու գիշեր անձնուրաց կանգնած սպաներն ու զինվորները:

Բայց, այնուհանդերձ, հասարակական այդ էներգետիկան մնաց չօգտագործված, սպառվեց առօրյա ընթացքի մեջ, վերածվեծ ինտրիգների ու խարդավանքների մանրադրամի: Մինչդեռ օգոստոսին կուտակվել էր միասնական մի էներգիա, որը կարող էր խթան հանդիսանալ ներքին կյանքում մի շարք բարեփոխումների, որ պետք էին և՛ բանակին, և՛ պետությանն ընդհանրապես: Սակայն իշխանությունները, արդեն առօրյայի ընթացքում, սովորականի պես, ինչպես հանրային բոլոր բարիքները, այդպես էլ այդ էներգիան մսխեցին:

Էներգիան կուտակվել է նաև այսօր և, ցավոք, կրկին ոչ այնքան ուրախ առիթով: Սակայն կուտակվել է, և այն կարող է դառնալ ռեսուրս, որը կծառայի գալիք ժամանակաշրջանում այդ ամենն արդեն ուրախ առիթներով, ձեռքբերումներով, հաջողություններով գեներացնելու համար:

Ցեղասպանության 100-րդ տարելիցը, դրա ընթացքում մի շարք միջոցառումներ, որոնք ողբի ու սգի տրամադրությունից դուրս էին և կյանքի, պայքարի, ապրելու առանցի շուրջ ու տրամաբանությամբ էին կազմակերպված ու կառուցված, ինչպես, օրինակ, ամենավառերից մեկը հանդիսացող SOAD խմբի համերգը Երևանում հորդառատ անձրևի տակ, կամ դրանից առաջ Քիմ Քարդաշյանի աղմկահարույց այցը Հայաստան, որի ընթացքում տեղի ունեցավ նրա ամուսնու խելահեղ և հանպատրաստից համերգը Կարապի լճում, հայաստանյան հասարակությանը միասնականացրել էին հենց այդ ապրելու և ստեղծելու էներգետիկ դաշտի շուրջ:

Եվ այսօր, երբ 100-րդ տարելիցի ակտիվ միջոցառումների փուլն աստիճանաբար տեղը զիջում է առօրյային, խնդիր կա չմսխել գոնե այդ էներգետիկան, կուտակված այդ էներգիան, վերածել այն ներքին կյանքի արմատական փոփոխությունների և բարեփոխումների խթանիչի, հենակետի: Այս իմաստով է, որ հայաստանյան առկա իրողությունները, ներքին կյանքի որակները կուտակված էներգետիկայի բնույթի հետ բացարձակ համարժեք չեն: Այդ էներգետիկան օգտագործելու համար հարկավոր է հավասարության, եղբայրության, ազատության, արդարության սկզբունքների վրա հիմնված ներքին միջավայր: Սակայն կարո՞ղ են նման միջավայր ապահովել Հայաստանի իշխանությունները: Այ սա է խնդիրը և երևի թե առանցքային հարցը ապրիլի 24-ից հետո:

Եվ սա պարզապես հռետորական հարց չէ, այլ Հայաստանի համար կենսական խնդիր: Վերջին հաշվով, Հայաստանն աշխարհին ներկայացավ, այսպես ասած, արտաքին տեսքով, պատշաճ տեսքով, սակայն այս ամենը կարող է զավեշտալի լինել, եթե աշխարհին հնարավորինս արագ չներկայացվի նաև այդ տեսքին հարիր բովանդակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում