Friday, 26 04 2024
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան

Իսկ ի՞նչ են արել Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի հետ ավելի սերտ գործակցության համար, որ ԼՂ հարցում ավելին են սպասում

Անգլիացի քաղաքագետ, Լոնդոնի Արևելյան և Աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցի Ժամանակակից Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենտրոնի գիտաշխատող Լոուրենս Բրոյերսը հավանական է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսումը:

Բրոյերսի կարծիքով՝ հակամարտությունը կարգավորելու համար պատրաստակամություն չեն ցուցաբերում հենց Հայաստանն ու Ադրբեջանը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած քննարկման ընթացքում ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի՝ հնարավո՞ր է առաջիկայում Մինսկի խմբի համանախագահող երկրների փոփոխություն՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի մշտական դժգոհություններն ու Ֆրանսիան Գերմանիայով փոխելու մտադրությունները, նա ասաց. «Ես կարծում եմ, որ չնայած այն բոլոր գործոններին, որոնք ըստ Ադրբեջանի՝ հայամետ են համանախագահող երկրների մոտ, նրանց հավասարակշռում է այն հանգամանքը, որ համանախագահող երկրները ներկայացնում են ՄԱԿ-ի անդամ երեք խոշոր տերություն: Այդ երկրներից ամեն մեկը հանգեցնում է մի նոր կարևոր գործընթացի»:

Բրոյերսը հավելեց, որ իր տեսակետին հակադարձում են՝ ասելով, թե Մինսկի խումբը այնպիսի փակուղու մեջ է հիմա, որ այն պետք է փոխել. «Հարցն այն է, թե ի՞նչը փոխել: Համանախագահները դեմ կարտահայտվեն իրենց ստատուսի ցանկացած փոփոխության: Կա հնարավորություն, որ Մինսկի խումբն ունենա չորրորդ համանախագահ՝ Մինսկի խմբի անդամ երկրների մյուս երկրների միջև անցկացված ռոտացիայի արդյունքում»,- ասաց քաղաքագետը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ երբ փոփոխությունների խիստ անհրաժեշտություն կա, ցանկացած առաջարկ գրավիչ է հնչում:

Նա ընդգծեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը շատ է ձգձգվել, և ինքն անձամբ կցանկանար տեսնել փոփոխություններ, որոնք կառաջարկեն հակամարտող կողմերը:

«Ես կցանկանայի, որ ավելի շատ հայ-ադրբեջանական փոխգործակցություն լիներ և ավելի քիչ՝ Մինսկի խմբի միջամտություն: Օրինակ՝ կարելի է բանակցությունների պաշտոնական մասնակիցների շրջանակը ընդլայնել, այսինքն՝ նախագահներից և արտաքին գործերի նախարարներից դուրս մարդկանց ներգրավել: Կկարողանա՞ն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կամ պաշտպանության նախարարները նոր կուրս ու մոտեցում մշակել Ղարաբաղյան հարցի շուրջ՝ հարց է: Հազիվ թե հիմա նման մտքեր հնչեն, բայց ես կարծում եմ, որ այդ ուղղությունն ավելի արդյունավետ կլինի, քան համանախագահների փոփոխությունը»,- ասաց Լոուրենս Բրոյերսը:

Մեր այն դիտարկմանը, թե ԵՄ չինովնիկները բազմիցս հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելը ԵՄ-ի համար անհրաժեշտություն է, և հարցին՝ ի՞նչ գործնական քայլեր կարելի է այդ դեպքում ակնկալել Եվրամիությունից՝ մանավանդ որ Մինսկի խմբում մեծամասնություն են կազմում Ռուսաստանի՝ հակամարտությունը առկախված թողնելու քաղաքականության կողմնակիցները, քաղաքագետը պատասխանեց. «Այն կարծիքը, թե Եվրոպական միությունը կարող է ավելին անել, շատ է հնչում հակամարտությունների հարցում։ Ադրբեջանում ինձ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ Եվրամիությունը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառում, որպեսզի ստիպի Հայաստանին ազատել օկուպացված տարածքները, ինչպես դա արվել է Ուկրաինայի պարագայում՝ ընդդեմ Ռուսաստանի: Հայաստանում ինձ հարցնում են՝ ինչո՞ւ Եվրոպական միությունը պատժամիջոցներ չի կիրառում ընդդեմ Ադրբեջանի, որպեսզի պատժի նրան մարդու իրավունքների և հրադադարի խախտման համար: Այսպիսով՝ տարածաշրջանում գերիշխում է մի կարծիք, թե Եվրամիությունը պետք է ռադիկալ քայլեր կատարի իրավիճակը փոխելու համար»:

Նրա կարծիքով՝ օրինակ՝ Բրյուսելի տեսանկյունից Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը աշխարհագրորեն հեռացված է և իր ներկայիս կարգավիճակով քիչ թե շատ կայուն է. «Բացի այդ՝ արդեն նշանակալից դիվանագիտական ջանքեր են գործադրվել Մինսկի խմբի կողմից: Օրինակ՝ այս կոնտեքստում տարածաշրջանում այլ հակամարտություններ կան, որոնք պահանջում են ԵՄ ջանքերը, ինչո՞ւ պետք է հենց Ղարաբաղյան հակամարտությունը համարվի առաջնահերթություն: Ես համոզված եմ, որ այդ մոտեցման հիմքում ընկած է այն փաստը, որ միջազգային ճնշումների փոխարեն՝ հենց կողմերը պետք է քայլեր անեն: Եթե կողմերը չեն ուզում իրավիճակի բարելավում, ապա ինչպե՞ս կարող են իրենց արդարացնել հավելյալ ռեսուրսները: Սա հատկապես այն բանի համար է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը իրենց վրա չեն վերցրել Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության պատասխանատվություն»:

Բրոյերսի դիտարկմամբ՝ Եվրամիությունը կշարունակի իր մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ աջակցելով Ֆրանսիային՝ որպես համանախագահող երկրի. «Ինչպես նաև կաջակցի եվրոպական համագործակցության շրջանակներում ՀԿ-ների նախաձեռնություններին՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում