Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից 37 մարդ է մահացել։ Ավելի քան 200 մարդ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Փոթորիկը տապալել է ծառեր ու էլեկտրասյուներ, ավերել տներ։
Խայբեր-Պախտունխվա նահանգի հիվանդանոցներում սահմանվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Նահանգի մայրաքաղաք Փեշավարի օդանավակայանում հետաձգվել են բոլոր չվերթները։
Անձրևը նաև լուրջ վնաս է հասցել ենթակառուցվածքներին։ Տարերային աղետի գոտի են ուղարկվել զորքեր՝ անցկացնելու համար որոնողա-փրկարարական գործողություններ։