Դերասան Մարկ Ուոլբերգը Բևեռլի Հիլզի ռեստորաններից մեկում ընկերների հետ հանդիպումից հետո փողոց է դուրս եկել, որտեղ հանդիպել է հաշմանդամի անվասայլակով անօթևանին: Առանց մտածելու 43-ամյա դերասանը նրան 100 դոլար է տվել, գրում է Starslife.ru-ն:
Ի դեպ, Մարկն Հոլիվուդում արդեն վաղուց հայտնի է որպես Բարի սամարացի: Նա ակտիվորեն համագործակցում է անօթևան կանանց ու երեխաներին օգնության կենտրոնի հետ և ամենառատաձեռն բարեգործներից է: