Մասնագետները հաստատել են, որ կծու պղպեղը կարող է կանխել լյարդի վնասումը՝ կարծում են մասնագետները, ովքեր նեկայացրել են իրենց հետազոտության արդյունքները ավստրալական International Liver Congress ամսագրում:
Չիլիի ամենօրյա օգտագործումն, ըստ բուժաշխատողների, պաշտպանում է լյարդը սպիների գոյացումից և ֆիբրոզի զարգացումից:
Գիտնականները մի շարք փորձեր են իրականացրել լաբորատոր մկների վրա և պարզել են, որ պղպեղի մեջ պարունակվող չիլին պաշտպանում է լյարդը վնասվածքներից:
Հետազոտություններն իրականացվել են լյարդի տարբեր աստիճանի վնասվածքներով մկների վրա, որոնց տվել են կապսիացին: Այն կենդանիների մոտ, որոնց լյարդն արդեն ֆիբրոզի զարգացում ուներ, կասպիացինի ընդունումը թեթևացրել է լյարդի վիճակը և պաշտպանել է օրգանը հետագա վնասվածքներից: