2014-ին Սպիտակ տան համակարգչային համակարգեր ներթափանցած ցանցահենները հասանելիություն են ստացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակների նկատմամբ: Այս մասին գրում է New York Times թերթը:
Պարբերականը պնդում է, որ ցանցահենները Ռուսաստանից են:
Նշվում է, որ չարագործներին հաջողվել է ներթափանցել միայն Սպիտակ տան և պետեդեպի անպաշտպան համակարգչային համակարգ: Սակայն, կիբերհարձակումը տեղի է ունեցել ոչ թե հենց նախագահի փոստի վրա, այլ գաղտնազերծվել է այն նամակագրությունը, որը նրա հետ վարել են Սպիտակ տան աշխատակիցները: