Դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը Late Night Show-ի ժամանակ առաջին անգամ հանրությանն է ներկայացրել 5 ամսական դստեր՝ Ավրի Ռոելի լուսանկարները:
«Ես երեք երեխա ունեմ՝ 21-ամյա Ինդիոն, 3-ամյա Էքսթոնը և այժմ նաև Ավրի Ռոելը. նա 5 ամսականից փոքր-ինչ մեծ է: Ես կարծում եմ, որ այսօր կարող եմ ցույց տալ նրա լուսանկարը»,- ասել է դերասանը, և էկրանին հայտնվել է փոքրիկի լուսանկարը: