Այսօր՝ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ կեսօրին մոտ դիակ է հայտնաբերվել Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու շինության մեջ: Քաղաքացիները զանգահարել են ոստիկանություն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի իրավապահները՝ փորձագետի և դատաբժշկի հետ միասին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում