Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մենք պետություն ենք, ի վերջո

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի առիթով իր հերթական ուղերձում, ինչպեսև սպասվում էր հատկապես վերջին օրերի տեղեկատվության ֆոնին, հերթական անգամ խուսափել է օգտագործել «Ցեղասպանություն» բառը:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահի ուղերձն իր բովանդակությամբ առանձնահատուկ տարբերություն չի ունեցել նախորդ տարիների ուղերձներից և, ըստ էության, կրկնվել են այն շեշտադրումները, որոնք ԱՄՆ նախագահը գործածել է տարիներ շարունակ՝ միաժամանակ ակնարկելով իհարկե, որ ինքը տեղի ունեցածը համարում է ցեղասպանություն, և դիրքորոշումը, որ նա հայտնել է դեռևս սենատոր եղած տարիներին, չի փոխվել:

Այսինքն՝ Բարաք Օբաման հստակ ակնարկում է, որ խնդիրը քաղաքականությունն է, և հենց դրանով է պայմանավորված՝ օգտագործվում է ցեղասպանություն եզրույթը թե ոչ: Բանն այն է, որ ապրիլի 24-ի վերաբերյալ ուղերձները, լինի ԱՄՆ դեպքում թե այլ պետության, մենք դիտարկում ենք առավելապես էմոցիոնալ հարթության վրա, իսկ թե ինչպիսի մակարդակով է լինում հայացքը քաղաքական կողմին՝ շատ դժվար է չափել:

Ի վերջո, հարկավոր է հասկանալ մի պարզ բան՝ որքան էլ մենք մարդկայնորեն, զգայական մակարդակում արդարացիորեն պահանջենք աշխարհի որևէ սուբյեկտից, այդ թվում և միակ գերտերություն ԱՄՆ-ից արդարացի և լիարժեք դիրքորոշում Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ, որքան էլ որ մենք մարդկային, զգայական մակարդակում, բարոյական մակարդակում արդարացիորեն մատնանշենք աշխարհի պարտավորությունը՝ հատկապես նախկինում տրված խոստումների պարագայում, այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք հասկանալ, գիտակցել, ըմբռնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը և՛ ԱՄՆ-ի, և՛ ընդհանրապես այն ճանաչած կամ չճանաչած որևէ երկրի, կառույցի համար եղել է, կա և մնում է գերազանցապես քաղաքական խնդիր, և նույնիսկ մարդկային, բարոյական, զգայական բաղադրիչները ենթարկվում են քաղաքականությանը, քաղաքական նպատակներին և ռազմավարությանը:

Մենք ինքներս մեզ խաբած կլինենք, եթե փորձենք ինքներս մեզ համոզել հակառակում: Եվ ուրեմն սա նշանակում է, որ պետք է զգայական գնահատականներից դուրս գնահատենք քաղաքական վիճակն ու անենք դրանից բխող հետևություններ, հասկանալու համար, թե, օրինակ, ինչու է ԱՄՆ-ը խուսափում Ցեղասպանության ճանաչումից, ինչ գործոններ կան այստեղ, լայն ռազմավարության մեջ ընդհանրապես որն է մեր ակնկալիքը, որն է մեր վերջնանպատակը, որն է Ցեղասպանության միջազգային ճանաչման դերն ու ընդգրկումը մեր պետական ռազմավարության շրջանակում: Ըստ այդ շրջանակի՝ մենք պետք է ձևակերպենք մեզ համար, թե ինչ և ինչի համար ենք ակնկալում ԱՄՆ-ից կամ որևէ այլ պետությունից: Այդժամ գուցե մենք կսկսենք ավելի հանգիստ վերաբերվել այդ ամենին զգայական մակարդակում և ավելի ռացիոնալ աշխատել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ընդհանրապես որևէ սուբյեկտի հետ, որովհետև Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր խնդիրներից մեկն է, գլխավորներից մեկը, բայց ընդամենը մեկը, և ուղղակի չի կարող պատահել այնպես, որ մեր պետությունը լինի այդ խնդրի, ոչ թե այդ խնդիրը՝ պետության համար: Եվ ըստ այդմ, դուր է գալիս մարդկայնորեն դա մեզ թե ոչ, սակայն մենք որևէ պետության գործողություններ պետք է դիտարկենք ամբողջության մեջ, շահերի բազմազանության մեջ և չափենք հենց այդ լայն շրջանակներում:

Եվ սա առանձնահատուկ կարևոր է աշխարհում անխոս առաջատար և գերտերություն հանդիսացող ԱՄՆ դեպքում: ԱՄՆ չճանաչումը մեզ համար եթե մարդկայնորեն դժգոհություն է առաջացնում, ապա պետականության տեսանկյունից այն պետք է առաջ բերի ընդամենը վերլուծություններ, եզրահանգումներ, հետևություններ, պետականության տեսանկյունից այն պետք է մեզ համար լինի կարևոր կողմնորոշիչ միջազգային իրավիճակի, համաշխարհային քաղաքականության, աշխարհաքաղաքականության տեսանկյունից, և այդ իմաստով մենք պետք է չափենք մեր իսկ քայլերն ու ռազմավարությունը:

Այսօր ակնհայտ է, որ հետաքրքրական իրադարձություններ են հասունանում հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, հասունանում են և՛ ռուսական, և՛ ամերիկյան ռազմավարություններում: Մեզ համար պետք է կարևոր լինեն այս խնդիրները, և մենք պետք է վերագնահատենք մեր վարքը, մեր տեղն ու դերը հենց այս խնդիրների համատեքստում և Օբամայի ուղերձը այս տեսանկյունից մեզ համար պետք է լինի որոշակի ինդիկատորներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում