Enhance Your Eye (EYE) նախագիծը 3D բիոտպիչ կօգտագործի` աչքի ցանցաթաղանթի բարդ կառուցվածքը ստեղծելու համար:
Տվյալ պահին դեռևս մշակվում են աչքերը և պատրաստվում փորձարկմանը: Ենթադրվում է, որ օգտատերերը կկարողանան ընտրել աչքերի 3 տեսակի միջև` Heal, Enhance և Advance:
Heal տեսակի աչքերը կփոխարինեն հիվանդություններ կամ վնասվածքներ ունեցող մարդկանց աչքերին, որոնք հակառակ դեպքում կույր կլինեին: Enhance տարբերակը բարելավում է տեսողության հնարավորությունը:
Advance-ը թույլ կտա տեսագրել այն ամենը, ինչ տեսնում է մարդը, ինչպես նաև իր տեսածը կկարողանա փոխանցել Wi-Fi-ով: