Այդահո նահանգի հրշեջները այրվող տնից լսել են Help!, Fire! Բղավոցներ, սակայն պարզվել է, որ օգնություն է հարկավոր ոչ թե մարդկանց, այլ թութակներին, հայտնում է The Daily Mail-ը:
Թութակների զույգը օգնության կանչերից հետո փրկվել է, նրանց թթվածին են տվել և ուղարկել բուժման:
Բժիշկները հայտնում են, որ մերձարևադարձային թռչունները պետք է որ ողջ մնան:
Հրդեհի պատճառները ճշտվում են: