Լեհ սակրավորները շաբաթ օրը վնասազերծել են 250 կգ կշռով ռումբը, որն առավոտյան հյատնաբերել են Վրոցլավի կենտրոնի շինհրապարակում: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Ենթադրաբար Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբը հայտնաբերվել է Վրոցլավի ավտոկայանը քանդելիս: Դեպքի վայրում են եղել հրշեջները և ոստիկանությունը, հարակից փողոցների երթևեկությունը փակվել էր, 300 մետր շառավղով շինարարական աշխատանքները դադարեցվել էին:
Հատուկ օպերացիայի ժամանակ այնտեղից 50 մարդ է տարհանվել:
Ներկա պահին հարակից փողոցներում շարժումը վերականգնված է: Ռումբը տարել են հրաձգարան, որտեղ այն կպայթեցնեն: