ԱՄՆ-ում Լեհաստանի դեսպանատունը պաշտոնական նամակ է հղել FBI-ի տնօերն Ջեյմս Քոմիին` բողոք հայտնելով լեհերի Հոլոքիստին մասնակից լիենելու մասին նրա արտահայտություններին:
Լեհաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարչին Վոյցեխովսկին շաբաթ օրը Twitter-ի իր էջում հայտնել է, որ ԱՄՆ-ում երկրի դեսպանատունը Քոմիին պաշտոնական նամակ է հղել` կապված իր արտահայտությունների հետ:
Իր հերթին, երկրի փոխարտգործնախարար Ռաֆալ Տշասկովսկին հստակեցրել է, որ նամակում բացատրվում է «պատմական իրականությունը»: «Անհապաղ արձագանք է եղել FBI-ի տնօրենին նամակի տեսքով, որտեղ հստակ բացատրվում է, թե ինչպիսի տեսք ունի պատմական իրականությունը»,- հայտարարել է Տշասկովսկին: