Երկու ձեռնարկատեր ընկերներ`Նյու Յորքից`Ռաֆայել Յակոբին ու Դևիդ Քենբերը, որոշել են կատարելագործել սովորական գինու համը` դրան տոնական տորթերի բույր հաղորդելով: Այս մասին գրում է Kedem-ը:
Այսպես է առաջացել Birthday Cake գինին, որտեղ ալկոհոլը համադրվում է աղանդերի գայթակղիչ բույրի հետ: Մշակողների խոսքերով` նման գինու ստեղծման նրանց դրդել են համտես անելու վերաբերյալ ակնարկները, որտեղ փորձագետները հաճախ նկարագրում են «մեծն գինիները»` օգտագործելով «դարչին», «շոկոլադ» և «բալ» բառերը:
Ռաֆայելը և Դևիդը մտածել են, որ այդ բույրերի միախառնումը գինու հետ կարող է ալկոհոլի օգտագործման փորձը նոր մակարդակի բարձրացնել: