Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Այսօր մեր ամենալուրջ խնդիրներից մեկը զբաղվածության հարցն է. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ծաղկաձորում ապրիլի 17-19-ն անցկացվող «Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովի աշխատանքներին:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ արդի աշխարհում երիտասարդության մտավոր և ֆիզիկական կարողությունների նպատակային կիրառումը պետության և հասարակության կայուն զարգացման կարևոր նախապայմաններից է: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության կառավարությունը երիտասարդության՝ հասարակության մեջ ակտիվ ներգրավման և սոցիալական ապահովման հետ կապված խնդիրները հայտարարել է պետական սոցիալական քաղաքականության ռազմավարական ուղղություն:

«Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում՝ ուղղված երիտասարդության զբաղվածության և սոցիալական խնդիրների լուծմանը: Մասնավորապես՝ հիպոթեքային համակարգից օգտվելու հնարավորությունների ընձեռումն այնպիսի ծրագրի միջոցով, ինչպիսին է երիտասարդ գիտնականներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը: Խթանման մեխանիզմներ են սահմանվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ գործարարների համար: Սակայն խնդիրները բազմաբնույթ են, և դեռևս շատ անելիքներ ունենք: Վստահ եմ, որ երկրի տնտեսական վերելքին զուգահեռ մենք ի վիճակի կլինենք զգալիորեն բարելավել իրավիճակը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր մեր ամենալուրջ խնդիրներից մեկը զբաղվածության հարցն է: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ գործազրկության մակարդակի նվազեցման եղանակներից մեկը մասնագիտական հմտությունների բարձրացումն է և երիտասարդության ներգրավումը ձեռնարկատիրական գործունեության մեջ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ, գիտակցելով տնտեսության հետագա զարգացման համար նորարարության կարևորությունը, կառավարությունը որդեգրել է գիտելիքահեն տնտեսություն կառուցելու ուղին, որի նպատակով հստակ քայլեր են ձեռնարկվել, և արդյունքները արդեն իսկ տեսանելի են:

«Այս համատեքստում, ուրախալի է, որ Հայաստանի տնտեսության առաջընթացի մասին մտածում են նաև երիտասարդները, ուսանողները, որոնց նորարարական մոտեցումները, հիմնավոր առաջարկներն ու արժեքավոր հետազոտությունները կարող են գործուն նշանակություն ունենալ տնտեսության զարգացման համար»,- նշել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նաև գովելի է համարել, որ համաժողովի մասնակիցները մեծ ուշադրություն են հատկացնում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Գիտաժողովն ունի հատուկ բաժին, որտեղ ներկայացվելու են «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած նյութական կորուստները և դրանց փոխհատուցման հնարավորությունները» թեմայով զեկույցներ: Վարչապետի խոսքով, այս քայլը ոչ միայն վկայում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և հիշատակի միջոցառումներին երիտասարդների մասնակցության մասին, այլև յուրօրինակ կոչ է համաշխարհային երիտասարդությանն անտարբեր չգտնվելու և նպաստելու նմանատիպ ոճրագործությունների կանխարգելմանը:
Այս գիտաժողովն անցկացվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման 85-ամյակի շրջանակում:

«Այն Հայաստանի բուհական հաստատությունների շարքում իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի, և ես, որպես համալսարանի խորհրդի նախագահ, բուհի հաջողություններով հպարտանալու շատ առիթներ եմ ունենում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը և շնորհավորել համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին հոբելյանի առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ և գիտական նվաճումներ:

Վարչապետն անդրադարձել է նաև տնտեսության զարգացման հեռանկարներին, այդ ուղղությամբ իրականացվող քայլերին: «Ես հուսով եմ և համոզված, որ այն ծրագրերը, որոնք կյանքի են կոչվում և ընթացքի մեջ են՝ 2015 թվականի երկրորդ կիսամյակից կտան իրենց արդյունքները: Չնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ մենք ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները և այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, սակայն ես համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարըի խոսքով՝ ոչ ոք չէր կարող ծրագրել, որ 2015 թվականին կարձանագրվի ռուսական ռուբլու արժեզրկում, ինչը նաև իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Չնայած դրան, Հովիկ Աբրահամյանն փաստել է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 1,8 տոկոսի տնտեսական աճ՝ նշելով, որ առաջին եռամսյակում դրական տեղաշարժն ակնհայտ կլինի:

«Առաջիկա օրերին տվյալները կհրապարակվեն և կարծում եմ, որ մենք կունենանք 2,5-3 տոկոսի տնտեսական աճ, և ես համոզված եմ, որ մեր միասնական ուժերով 2015 թ. իրականացվող բոլոր ծրագրերն իրենց դրական արդյունքները կտան մեր տնտեսության զարգացման գործում»,-նշել է վարչապետը, հավելելով նաև, որ քննադատությունները, կանխատեսումները նաև զգոնություն են հաղորդում կառավարությանը: «Մենք դեռ շատ անելիքներ ունենք, և ես կարևորում եմ նաև երիտասարդության աջակցությունը»,- նշել է կառավարության ղեկավարը:

http://www.gov.am/pics/news/b/11897_am_1.jpg

http://www.gov.am/pics/news/b/11897_am_2.jpg

http://www.gov.am/pics/news/b/11897_am_3.jpg

http://www.gov.am/pics/news/b/11897_am_5.jpg

http://www.gov.am/pics/news/b/11897_am_6.jpg

http://www.gov.am/pics/news/b/11897_am_7.jpg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում