«Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ: Լսումներին մասնակցում են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Քննարկվելու է, թե ինչ իրավական և բովանդակային հիմք պիտի ունենա այն փաստաթուղթը, որն առաջիկայում մտադիր է Եվրամիության հետ ստորագրել Հայաստանը:
Լուսանկարը` PAN Photo-ի