Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայերը պետք է «Ամոթի պատ» կառուցեն ապրիլի 24-ին Գալիպոլի գնացողների համար. Հարութ Սասունյան

Մինչ հայերը քննադատում են Թուրքիային ցեղասպանության ժխտման և մարդու իրավունքների այլ զանգվածային խախտումների համար, նույնքան կարևոր է մեղադրել բոլոր ոչ թուրքերին, որոնք գործակցում են Թուրքիայի հետ` դրանով իսկ խրախուսելով թուրքական իշխանություններին՝ շարունակելու իրենց անարգալից վարքագիծը:

Օրինակ` հենց հիմա, բազմաթիվ պետությունների ղեկավարներ անամոթաբար պատրաստվում են ապրիլի 24-ին մեկնել Գալիպոլի՝ տոնելու մեկդարյա թուրքական հաղթանակը, շատ լավ իմանալով, որ մասնակցելու են կեղծ ամսաթվով մի արարողության, որ նախատեսված է Երևանում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումը խափանելու համար:

Հայ ժողովուրդը պետք է «Ամոթի պատ» կառուցի և վրան արձանագրի աշխարհի բոլոր ղեկավարների անունները, որոնք կլինեն Գալիպոլիում ապրիլի 24-ին…  Իսկ ո՞վ է ավելի մեղավոր: Նախագահ Էրդողա՞նը, որ երբեք խղճի խայթ չի ունեցել մարդու իրավունքների խախտման համար, թե՞ օտարերկրյա պաշտոնյաները, որոնք կմասնակցեն նրա սարքած խեղկատակությանը:

Թվում էր, թե Էրդողանի դատապարտելի գործողություններից հետո, ինչպիսիք են աջակցությունը «Իսլամական պետությանը», փողերի լվացումը, լրագրողների բանտարկումը, խաղաղ ցուցարարների վրա Ստամբուլի Գեզի զբոսայգում կրակելու հրաման տալը և այլ բազմաթիվ խախտումներ, նա միջազգային հանրության կողմից կդիտվեր որպես անցանկալի և արհամարհված անձնավորություն…

Ցավոք, շատ օտարերկրյա ղեկավարներ կան, որոնք ջերմ հարաբերություններ են պահպանում  Թուրքիայի հետ և պատրաստ են անկողին մտնել «սատանայի» հետ՝ հետամուտ լինելով իրենց խեղաթյուրված շահերին: Թեև բազմաթիվ երկրներ իրենց մեղքի բաժինն ունեն, սակայն ամենազարմանալին Իսրայելի ղեկավարների վարքագիծն է Թուրքիայի հանդեպ՝ նկատի առնելով Էրդողանի թունոտ հակասեմական հայտարարություններն ու հակաիսրայելական գործողությունները… Այդուհանդերձ, հազիվ թե Իսրայելի համարձակ վարչապետ Բենջամին Նեթանյահուի կողմից որևէ քննադատական խոսք լսենք Թուրքիայի ղեկավարի հասցեին: Պետք չէ զարմանալ, եթե Նեթանյահուն Գալիպոլի ուղարկի Իսրայելի մի բարձրաստիճան պաշտոնյայի.

Արդեն մի քանի տասնամյակ է, որ Իսրայելի ղեկավարները հանդուրժում են թուրքական լրատվամիջոցներում առկա ռասիստական հայտարարությունները և նույնիսկ աջակցում Թուրքիայի ժխտողականությանը Հայոց ցեղասպանության հարցում՝ չցանկանալով թշնամանալ Թուրքիայի հետ և վտանգել Ստամբուլում ապրող հրեաների կյանքը: Մեզ ասում էին, թե Իսրայելը ստիպված էր հանդուրժել Թուրքիայի անվայել պահվածքը, քանի որ այն թույլ էր տալիս հրեաներին Իրանից փախչելիս հատել նրա սահմանը, իսկ մեկ հրեայի կյանքի փրկությունն ավելի կարևոր էր, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը: Մինչև մեկ տասնամյակ առաջ, Իսրայելի իշխանությունները զգուշավոր էին որևէ քայլ ձեռնարկելիս, որպեսզի չվնասեն իրենց երկրի ռազմավարական դաշինքը Թուրքիայի հետ: Այժմ, երբ Թուրքիան դարձել է բացահայտ թշնամական երկիր, Իսրայելի ղեկավարները բոլորովին անտրամաբանական դիրքորոշում են որդեգրել՝ հանկարծ մի այնպիսի բան չանենք, որն ավելի կվնասի Թուրքիայի հետ մեր «փխրուն» հարաբերությունները…

Անցյալ ամիս Լոս Անջելեսի «Ջյուիշ ջըռնալը» (Jewish Journal) Սիմոնե Վիլսոնին գործուղեց Թուրքիա՝ այնտեղ ապրող հրեաների վիճակի մասին հաղորդելու համար: Երբեմնի ծաղկուն հրեական համայնքի մնացորդների վիճակը նա նկարագրեց որպես անհույս. «Հրեաները և մյուս ազգային և կրոնական փոքրամասնությունները շատ մեծ խտրականության են ենթարկվում՝ գույքային իրավունքների, լեզվի և կրթության ազատության, պաշտոնների բարձրացման և այլ առումներով»: Հրեա բնակչությունը 500 հազարից նվազել է մինչև 17 հազար և շարունակում է կրճատվել: 2003 թվականին շատ հրեաներ հասկացան, որ այլևս չեն կարող մնալ Թուրքիայում՝ Ստամբուլի «Նեվե Շալոմ» և «Բետ Իսրայել» սինագոգերի վրա ահաբեկչական հարձակումներից հետո, երբ սպանվեցին 27 և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: «Հանրային ոլորտում առկա համատարած հակասեմականությունը ևս անժխտելի դեր է խաղացել» հրեաների արտագաղթի համար, հաղորդում է Վիլսոնը: Ըստ Հակազրպարտչական լիգայի (ADL) հարցախույզի՝ թուրքերի գրեթե 70 տոկոսը հակասեմական վերաբերմունք է տածում»:

Թուրքիայում հրեական փոքրամասնության վիճակը օրեցօր ավելի անտանելի է դառնում: Անցյալ սեպտեմբերին «Ստամբուլի կենտրոնում գտնվող բջջային հեռախոսների խանութի ցուցափեղկին վրա գրված էր. «Հրեա շներին մուտքն արգելված է»», հաղորդում է Վիլսոնը:  Տեղական հրեական թերթի խմբագիր Մոիս Գաբայը գրել է. «Մենք ամեն օր ենթարկվում ենք սպառնալիքների, հարձակումների և հետապնդումների»: Անցյալ հուլիսին Էրդողանն իր ծայրահեղ ատելությունը հայտնեց հրեաների հանդեպ՝ քարոզարշավի ժամանակ թուրք հասարակությանը ասելով՝ «Նրանք [հրեաները] օրնիբուն անիծում են Հիտլերին, սակայն իրենց բարբարոսությամբ գերազանցեցին Հիտլերին»: Անկարայի քաղաքապետ և Էրդողանի իշխող կուսակցության անդամ Մելիհ Գյոքչեքը գովաբանեց մի թուրք երգչի, որը հայտարարել էր՝ «Թո՛ղ Աստված օրհնի Հիտլերին»: Հունվարի 27-ին, Անկարայում Հոլոքոստի հիշատակության օրվան նվիրված միջոցառման ժամանակ նշվեց, որ  խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը սաստել է Իսրայելին՝ Գազայում ժամանակակից Հոլոքոստ իրականացնելու համար:

Իսրայելի, Միացյալ Նահանգների և միջազգային հանրության լռությունը թուրքական անարգալից վարքագծի դեմ, ստեղծել է վերահսկողությունից դուրս գտնվող մի հրեշ: Բոլոր նրանք, ովքեր շփացրել են Էրդողանին, պարտավոր են զսպել նրան՝ մինչ նա իսկական չարիք կդառնա տարածաշրջանում և աշխարհում:

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում