Tuesday, 14 05 2024
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Հիմնադիր խորհրդարանը ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից. ՀՀԿ խմբակցության քարտուղար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Պարոն Մելիքյան, Հիմնադիր խորհրդարանի անդամներին բերման են ենթարկել, խուզարկություն են սկսել նրանց գրասենյակներում՝ Երևանում և Վանաձորում: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս երևույթները: Արդյոք սրանք ինքնադրսևորման ազատության խոչընդոտներ չե՞ն իշխանության կողմից:

Կարծում եմ՝ ոչ: Կարծում եմ, որ այն վարքագիծը, որ դրսևորում էր Հիմնադիր խորհրդարանը՝ իր ղեկավարի հետ միասին, վաղ թե ուշ նման վերաբերմունքի պետք է արժանանար:

Ի՞նչ վարքագիծ:

Այն վարքագիծը, որ հակաժողովրդական հայտարարություններ անելը, հակապետական հայտարարություններ անելը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումները խաթարելը: Կարծում եմ, որ այս բոլորը իրոք նման վերաբերմունքի պետք է արժանանան ոչ միայն իշխանությունների, իրավապահների կողմից, այլև ամբողջ ժողովրդի կողմից: Ես համոզված եմ, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը այս քայլերը դրական կգնահատեն, համարում եմ նույնիսկ ուշացած քայլ:

Ինչո՞ւ հակաժողովրդական: Նրանց հայտարարությունները հիմնականում հակաիշխանական են:

Չեմ կարծում, որ նրանց հայտարարությունները միայն հակաիշխանական կամ հակապետական էին, դրանք ամբողջությամբ նաև հակաժողովրդական էին:

Օրինակ՝ ո՞ր հայտարարությունն էր հակաժողովրդական, կարո՞ղ եք նշել:

Օրինակ՝ այն հայտարարությունը, որ ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նույն օրը, իրենք անհանդուրժողականության կոչեր են հնչեցնելու՝ այն դեպքում, երբ ժողովուրդն ամբողջությամբ այդ օրը նվիրելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում